Home » 2011 » Փետրվար » 28 » Ռունին կարող է բաց թողնել "Չելսիի" դեմ հանդիպումը
17:00
Ռունին կարող է բաց թողնել "Չելսիի" դեմ հանդիպումը
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" հարձակվող Ուեյն Ռունին որակազրկման պատճառով հնարավոր է բաց թողնի "Չելսիի" դեմ կայանալիք հանդիպումը:
Հիշեցնենք, որ Ռունին` շաբաթ օրն "Ուիգանի" դեմ հանդիպման ժամանակ արմունկով հարվածել էր Ջեյմս Մաքկարտիին, սակայն մրցավար Մարկ Կլետեմբուրգը, ով գտնվում էր դրվագի անմիջական հարևանությամբ, բավարարվեց "Շրեկին" միայն բանավոր զգուշացում տալով: Սակայն Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան, ինչպես միշտ, այդ միջադեպի վրա չէր կարող աչք փակել: Այսօր վերջնականապես պարզ կդառնա, թե արդյոք որակազրկվելու է Ռունին: Եթե Կլետենբուրգը միջադեպի կրկնապատկերը տեսնելուց հետո ընդունի, որ ինքը հանդիպման ժամանակ սխալմամբ չի հեռացնել Ռունիին, ապա անգլիացի խաղացողին սպասվում է առնվազն երեքխաղյա որակազրկում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 502 | Added by: mu | Rating: 5.0/4
Total comments: 5