Home » 2011 » Փետրվար » 13 » Ռունին պատմում է իր ֆանտաստիկ գոլի մասին
07:50
Ռունին պատմում է իր ֆանտաստիկ գոլի մասին
 Երեկ կայացած մանչեսթերյան դերբիի ժամանակ Անգլիայի ազգային հավաքականի և "Մանչեսթեր Յունայթեդի" 25-ամյա հարձակվող Ուեյն Ռունին, խաղի 78-րդ րոպեին ֆանտաստիկ գոլի հեղինակ դառնալով, 2-1 հաշվով շատ կարևոր հաղթանակ պարգևեց իր թիմին: Խաղից անմիջապես հետո Ռունին իր զգացմունքների մասին պատմել է բրիտանացի լրագրողներին. "Կարծում եմ` սա իմ պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ամենագեղեցիկ գոլն է: Ես տեսա, թե ինչպես է գնդակը թռչում ինձ մոտ ու մտածեցի. "Իսկ ինչու ոչ"..... ու հարվածեցի: Ես անչափ ուրախ եմ, որ կարողացա այս գոլի շնորհիվ նաև հաղթանակ պարգևել թիմին: 10-ից 9-ի դեպքում նման հարվածներից հետո գնդակը հայտնվում է տիրբունայում, բայց այսօր Աստված իմ կողմից էր: Սա իմ առաջին մկրատ տեսակի հարված-գոլն է, քանի որ իմ պրոֆեսիոնալ կարիերայում ես երբեք նման գոլ չեմ խփել":
Հ.Գ. Ռունիի ֆանտաստիկ գոլը կարող եք տեսնել մեր կայքի "Տեսահոլովակներ" բաժնում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 515 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0