Home » 2011 » Փետրվար » 18 » "Շախտյորի" ղեկավարությունը զարմացած է
22:40
"Շախտյորի" ղեկավարությունը զարմացած է
Ուկրաինական Комсомолская Правда պարբերականը տեղեկացնում է, որ "Շախտյորին" Դոնեցկում "Ռոմայի" հաղթանակից հետո դիմավորել է ընդամենը 1 ֆուտբոլասեր։ Պատճառն այն է, որ Դոնեցկում բավական ցուրտ է և քչերն են ցանկանում դուրս գալ փակ տարածություններից։
Բացի այդ, Комсомолская Правда-ի թղթակցի հարցումները ցույց են տվել, որ "հանքափորների" երկրպագուները Հռոմում 3։2 հաշվով տոնած հաղթանակը չեն համարում վերջնական հաջողություն և սպասում են մարտի 8-ին "Դոնբաս Արենայում" կայանալիք մրցավեճին։
Իսկ "Շախտյորի" պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմը մարզումները կվերսկսի շաբաթ օրը։ Առաջիկայում Ուկրաինայի չեմպիոնը, որի կազմում ելույթ է ունենում մեր հայազգի տաղանդավոր կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, կարճատև հավաք կանցկացնի Թուրքիայում։
Վերջում հավելենք, որ Ուկրաինայի առաջնությունը վերսկսվում է մարտի 3-ին. այդ օրը Դոնեցկի "Շախտյորը" մրցակցի հարկի տակ հյուրընկալվելու է "Սևաստոպոլին"։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 440 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0