22:34 Շին Մեսսիի վերադարձն այնքան էլ լավ արձագանք չի ստացել | |
Անցած կիրակի օրն Անգլիայի "Պրեմիեր Լիգայի" հանդիպումներից մեկի ժամանակ եզրային դատավորի պաշտոնում կին մրցավարուհի Շին Մեսսիի վերադարձն այնքան էլ լավ արձագանք չի գտել համաշխարհային ԶԼՄ-ներում, հատկապես պահպանողական անգլիացիներն ինչեր ասես` չգրեցին այս երիտասարդ աղջկա մասին : Ուղիղ մեկ ամիս առաջ Sky Sports հեռուստաընկերության մեկնաբան Էնդի Գրեյի ոչ կոռեկտ խոսքերը դեպի Մեսսին առիթ հանդիսացան, որ մեկնաբանը հեռացվի իր աշխատանքից: Այդ դեպքից հետո Մեսսին մեկամսյա դադար վերցրեց, իսկ անցած կիրակի նա կրկին խաղադաշտի եզրում էր: Հավելենք, որ Շինի վերադարձը տեղի ունեցավ "Պրեմիեր" լիգայի "Բլեքպուլ"-"Ասթոն Վիլա" խաղի ժամանակ: Շինին հատկապես վատ են ընդունել երկու թիմերի ֆանատները, որոնք մի քանի "գեղեցիկ" երգեր էին հորինել Մեսսիի մասին: | |
|
Total comments: 0 | |