19:37 "Շիրակը" նոր համալրումներ ունի | |
Ինչպես տեղեկացնում է Գյումրիի "Շիրակ" ակումբի մամուլի ծառայությունը, Սամվել Պետրոսյանի գլխավորած թիմը 2 տարվա պայմանագիր է կնքել Կարեն Ն. Խաչատրյանի և Արտակ Օսեյանի հետ։ Հիշեցնենք, որ Օսեյանը ժամանակին հանդես է եկել Երևանի "Բանանցում" ու Կապանի "Գանձասարում", ինչպես նաև Հայաստանի պատանեկան ու
երիասարդական հավաքականներում, իսկ ահա Կարեն Ն. Խաչատրյանը ելույթ է ունեցել "Կիլիկիայում"՝ անցած մրցաշրջանում հանդիսանալով թիմի գլխավոր ռմբարկուն:
| |
|
Total comments: 0 | |