Home » 2011 » Փետրվար » 13 » Սըր Ալեքսը դեռ անհանգստանում է
23:36
Սըր Ալեքսը դեռ անհանգստանում է
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը "Մանչեսթեր Սիթիի" հետ մանչեսթերյան դերբիից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ գեղեցիկ խոսքեր է շռայլել ոչ միայն իր թիմի, այլև մրցակցի խաղացողների նկատմամբ: Երբ լրագրողները "կարմիր սատանաների" մարզչին հարցրեցին, թե արդյո՞ք նա դեռ զգուշանում է "քաղաքաբնակներից" և դեռ նրանց համարում է Անգլիայի "Պրեմիեր լիգայի" հաղթողի հավակնորդ, շոտլանդացի մասնագետը պատասխանել է. "Այո, "Սիթին" դեռ գտնվում է լավագույն քառյակում և նրանք ունեն մի շարք հզոր ֆուտբոլիստներ, որոնք կարող են յուրաքանչյուր խաղում փոխել խաղի ելքը: "Քաղաքաբնակները" կարող են հաղթել ավելի շատ խաղում, քան մեզանից յուրաքանչյուրն է պատկերացնում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 500 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1