19:28 Տոնին խոսում է իր նախկին մարզիչներից | |
Թուրինի "Յուվենտուսի" իտալացի հարձակվող Լուկա Տոնին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում լավ
չի արտահայտվել ֆուտբոլային մասնագետներ Լուի վան Գալի և Ֆելիքս Մագատի մասին, որոնց ղեկավարությամբ
նա ժամանակին խաղացել է "Բավարիայում". "Վան Գալը և Մագատը պատկանում են
մարզիչների այն սերնդին, որոնց հետ դժվար է աշխատել ներկայիս երիտասարդ
ֆուտբոլիստներին: Ֆուտբոլում նոր
ժամանակներ են եկել: Նայեք թեկուզ "Դորտմունդին" կամ "Մայնցին": Ֆուտբոլիստները
երկխոսություն են ուզում մարզչի հետ, նրանց մոտիվացիա է անհրաժեշտ: Վան
Գալն ու Մագատը դա չունեն: Հոլանդացին ընդհանրապես չէր ցանկանում ինձ հետ
աշխատել: Ֆուտբոլիստների հետ վարվում էր ինչպես հեշտ փոխվող օբյեկտների
հետ: Այսօրվա ֆուտբոլում դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի. նման մասնագետները փչացնում են ֆուտբոլիստներին":
| |
|
Total comments: 0 | |