Home » 2011 » Փետրվար » 14 » Վալդանոն գոհ է մնացել "սերուցքայինների" խաղից
18:20
Վալդանոն գոհ է մնացել "սերուցքայինների" խաղից
Մադրիդի "Ռեալի" մարզական տնօրեն Խորխե Վալդանոն երեկ "Էսպամյոլի" հետ իսպանական "Լա լիգայի" հերթականա տուրի խաղի ավարտից հետո հանդիպում է ունեցել լրագրողների հետ և նշել է, որ գոհ է մնացել այդ խաղից:
Իսպանական մի շարք բարբերականներ իրենց այսօրվա հանդեսներում մեջբերել են Վալդանոյի խոսքերը. "Մենք անցկացրեցինք էլեգանտ խաղ ու խաղի ընթացքում ավելի ու ավելի հարմարավետ էինք զգում մեզ դաշտում: Մեր թիմային խաղը արժանի է ամեբարարձր գնահատականի, ինչը նշանակում է, որ մենք լավ ենք գործել նաև անհատական խաղով: Խաղը լի էր դվարին պահերով, բայց մենք ընտելացանք այդ իրավիճակին ու կարող էինք ավելի շատ գոլեր խփել: Մենք ունեցանք շատ վտանգավոր պահեր, բայց մի քանիսն էլ մեր դարպասին եղան, սակայն մենք բավականաչափ արժանիքներ ունեինք հաղթանակի հասնելու համար, քանի որ մեր խաղացողները իրենց ջանքերը կրկնապատկեցին հաղթելու համար: Կասիլյասի հեռացումը դժվարին պահ էր, բայց ավելի լավ է չմեկնաբանենք մրցավարի գործողությունները: Մեր թիմի խաղացողները միշտ պայքարում են մինչև վերջին շունչը, ինչը լավագույնս ներկայացնում է այս ակումբի նշանակությունը: Մենք երբեք չենք մոռանում այս ակումբի նշանակությունը ու երբեք չենք դադարում պայքարել փետրվար ամսին, ինչ մրցաշար ուզում է լինի: Մենք պայքարելու ենք բոլոր երեք մրցաշարերում հաղթելու համար ու այսօր ապացուցեցինք, որ կարող ենք դա անել: Կարևոր է լինել մրցունակ, իսկ մենք այդպիսին ենք: Մենք ունենք բավականին մեծ կազմ ու համապատասխան տրամադրվածություն, որ ընդունենք ամեն մի մարտահրավեր: Մենք չենք կարող դավաճանել մեր պատմությունը ու մինչև վերջ պայքարելու ենք: Մենք ունենք բավականաչափ խաղացողներ, որոնք կարող են արժանիորեն փոխարինել մեկմեկու: Այս թիմը շատ հարուստ է որակներով: Այս երեկո Պեպեն ցույց տվեց, թե ինչու է թիմի համար կարևոր խաղացող համարվում և նրա ցուցադրած խաղից մենք պետք է համարժեք հետևություններ կատարենք":
Հիշեցնենք, որ "Էսպանյոլ"-"Ռեալ" հանդիպումն ավարտվել է "սերուցքայինների" նվազագույն հաշվով հաղթանակով` 0:1:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0