15:50 Վալդանոն "Ռեալից" չի գնում | |
Ինչպես հաղորդում է իսպանական հանրահայտ Marca օրաթերթը, Մադրիդի "Ռեալի" գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն հերքել է այն ստահոդ լուրերը, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ ու լքել "սերուցքայիններին": Հիշեցնենք, որ օրերս իսպանական որոշ ԶԼՄ-ներ գրեցին, իսկ մենք էլ Ձեզ տեղեկացրինք, թե 1986թ. Արգենտինայի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Վալդանոն խնդրել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին ընդունել իր կամավոր հրաժարականը: Վալդանոն Marca թերթի լրագրողին ասել է. "Իմ հրաժարականի մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդպիսի միտք անգամ չի ծագել գլխումս: Ես դա չեմ արել և երբեք չեմ անի": Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ Վալդանոն այս պահին խիստ լարված հարաբերություններ ունի մադրիդյան թիմ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, և իսպանական ԶԼՄ-ներն էլ իրենց հրապարակումներում հիմնական շեշտը հենց սրա վրա են դնում: | |
|
Total comments: 0 | |