Home » 2011 » Փետրվար » 4 » "Վալենսիայի" նորեկի անկեղծ խոստովանությունը
08:09
"Վալենսիայի" նորեկի անկեղծ խոստովանությունը
Իսպանական "Վալենսիայի" բրազիլացի 26-ամյա նորեկ Ժոնաս Գոնսալվեշը երեկ լրագրողների ներկայությամբ կայացած իր առաջին մարզման ժամանակ խոստովանել է, որ իր խաղաոճով շատ է նմանվում իտալական "Միլանի" կիսապաշտպան Ռոբիյոյին. "Ես շատ մոբիլ ֆուտբոլիստ եմ ու միշտ նպատակաուղղված եմ դեպի մրցակցի դարպասը, թեև փոխանցում-հարված "մենամարտի" ժամանակ միշտ առավելությունը տալիս եմ փոխանցմանը: Ինքս ինձ կհամեմատեմ Ռոբինյոյի հետ: Ինձ գրավում է նրա խաղային որակները. թե ինչպես է նա շարժվում, ինչպես է պահում իրեն խաղադաշտում, ինչպես է վերահսկում գնդակը: Ես կարող եմ անել նույնը: Հուսով եմ կօգնեմ իմ նոր թիմին` հասնելու մեր առջև դրված նպատակներին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 405 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0