19:15 Վան Դեր Վարտը կմասնակցի այսօրվա հանդիպմանը | |
"Միլան"-"Տոտենհեմ" հանդիպումից առաջ երկու թիմերն էլ լուրջ խնդիրներ ունեն ` կապված վնասվածքների հետ: Եվ եթե "Միլանի" դեպքում Անդրեա Պիրլոյին, Բոատենգին և Ձամբրոտտային ինչ-որ կերպ հնարավոր է փոխարինում գտնել, ապա Հարի Ռեդնապի առջև ծանրագույն խնդիր է դրված. Գարեթ Բեյլը և Լուկա Մոդրիչը չեն մասնակցի հանդիպմանը: Բայց սա ամենևին էլ վերջը չէ. Յունես Քաբուլը, Լեդլի Քինգը և Թոմ Հադելսթոունը արդեն երկար ժամանակ է չեն խաղում և նրանց վերադարձը ձգձգվում է: Արդեն այսօր պարզ դարձավ, որ վան Դեր Վարտը կկարողանա խաղալ "Միլանի" դեմ: Գարեթ Բեյլով Ռեդնապի թիմը բոլորովին այլ տեսք ունի, քան առանց ուելսցու: Լոնդոնյան ակումբը լուրջ խնդրի առաջ է կանգնած, և, հավանաբար, Ռեդնապը ամեն կերպ կփորձի շատ գնդակներ չընդունել, որպեսզի վերականգնված առաջատարներով կարողանա ինչ-որ բան անել "Ուարդ Հայթ Լեյնում": Սակայն մենք ամենևին չենք կասկածում Ռեդնապի թիմի հնարավորությունների վրա, և համոզված ենք, որ այսօր մեզ մեծ հանդիպում է սպասվում:
| |
|
Total comments: 0 | |