Home » 2011 » Փետրվար » 15 » Վան Նիստելռոյը Թուրքիայու՞մ
19:12
Վան Նիստելռոյը Թուրքիայու՞մ
Հոլանդիայի ազգային հավաքականի և գերմանական "Համբուրգի" հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելռոյն անցյալ շաբաթ հայտարարել է, որ չի երկարաձգի պայմանագիրը գերմանական ակումբի հետ: Այս լուրից հետո մի շարք եվրոպական ակումբների հետաքրքրությունը մեծացել է 34-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ: Հոլանդական Voetbal International ամսագիրը տեղեկացնում է, որ Նիստոլռոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել թուրքական "Բեշիքթաշը", որը շատ է ցանկանում իր կազմում տեսնել հոլանդացուն և պատրաստվում է այս ամռանը պաշտոնական առաջարկով դիմել հոլանդական ակումբի ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ թուրքական ակումբում հանդես են գալիս մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնցից ոմանք նախկինում հանդես են եկել Մադրիդի "Ռեալում", և այդտեղ նա կարող է միանալ "Ռեալում" իր նախկին մարզիչ Բերնդ Շուստերին և խաղընկեր Գուտիին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 446 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0