Home » 2011 » Փետրվար » 20 » Վան Պերսի. "Իմաստ չկա այլ թիմ տեղափոխվելու"
21:20
Վան Պերսի. "Իմաստ չկա այլ թիմ տեղափոխվելու"
Լոնդոնի "Արսենալի" հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին The Daily Mail պարբերականին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ չի ցանկանում լքել "Արսենալն" ու մտածում է միայն "զինագործների" կազմում շատ մրցանակների անժանանալու մասին. "Ես ոչ մի ցանկություն չունեմ որևէ այլ ակումբ տեղափոխվելու, չէ՞ որ ես խաղում եմ աշխարհի ուժեղագույն թիմերից մեկում: Ամենակարևորն այն է, որ ես ձգտում եմ "Արսենալի" հետ բազում տիտղոսների արժանանալ: Ինձ չի գրավում այլ երկրներում ու այլ ակումբների հետ մրցանակների արժանանալը: Իմ երազանքն է "զինագործների" խաղացող լինելը և այս ակումբի հետ բազում մրցանակների արժանանալը: Իմաստ չեմ տեսնում այլ ակումբների մասին մտածելու: Իմ թիմն Արսեն Վենգերի "Արսենալն" է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 429 | Added by: Hartsat | Rating: 5.0/4
Total comments: 0