Home » 2011 » Փետրվար » 22 » Վան Պերսին և Բրայան Կոսելինին չեն խաղա "Սթոքի" դեմ
21:01
Վան Պերսին և Բրայան Կոսելինին չեն խաղա "Սթոքի" դեմ
Արսեն Վենգերը կադրային խնդիրներ ունի վաղը կայանալիք "Սթոք Սիթիի" դեմ հանդիպումից առաջ. լոնդոնյան ակումբի երկու խաղացողները` վան Պերսին և Բրայան Կոսելինին, թեթևակի վնասվածքներ են ստացել, իսկ Աբու Դիաբին որակազրկված է:
Նշենք, որ վան Պերսին խնդիրներ ունի ծնկի հետևի հատվածի հետ, իսկ Կոսելինին մեջքի հետ կապված թեթևակի վնասվածք ունի: Սակայն երկու խաղացողներն էլ շանսեր ունեն խաղալու "Անգլիայի գավաթի" խաղարկության եզրափակչում, որը կկայանա շաբաթ օրը: "Արսենալի" մրցակիցը "Բիրհմինգեմն" է: Իսկ ահա Յոհան Ջորոուն ապաքինվել է վնասվածքից և, հավանաբար, կխաղա այդ հանդիպման առաջին իսկ րոպոներից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0