Home » 2011 » Փետրվար » 4 » Վան Պերսին սպասում է "Յունայթեդի" անկմանը
09:02
Վան Պերսին սպասում է "Յունայթեդի" անկմանը
Անգլիական Tribalfootball թերթին տված հարցազրույցի ժամանակ Լոնդոնի "Արսենալի" հոլանդացի առանցքային խաղացող Ռոբին վան Պերսին կարծիք է հայտնել, որ այս մրցաշրջանում դեռևս անպարտելի մնացած "կարմիր սատանաները" շուտով կսկսեն միավորներ կորցնել. "Ես 100 տոկոսով վստահ եմ, որ շուտով "Յունայթեդը" միավորների կորուստ կունենա. նախ նրանք դեռ պետք է մանչեսթերյան դերբիին մասնակցեն, ապա մարտին կմրցեն հզորացված "Չելսիի" հետ ու այսպես շարունակ: Մենք գիտենք "Յունայթեդի" ու "Չելսիի" հագեցած խաղացանկի մասին, բայց ամեն դեպքում մենք մեր ուժերին ենք հավատում ու հույս ենք կապում միայն մեզ հետ: Համոզված եղեք, որ այս տարի "Արսենալը" մինչև վերջ պայքարելու է. չէ որ առաջատարին ընտամենը 6 միա- վոր ենք զիջում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0