Home » 2011 » Փետրվար » 2 » Վենգերը դժգոհ է "Չելսիի" քաղաքականությունից
18:44
Վենգերը դժգոհ է "Չելսիի" քաղաքականությունից
Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի երկարամյա գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրապարակավ քննադատել է Անչելոտտիի "Չելսիին". "Ընդամենը երկու օր առաջ "Չելսին" հայտարարել էր 70 միլիոնանոց ակումբային ֆինանսական տարեկան կորուստների մասին, իսկ նույն երեկոյան նրանք 75 մլն ֆունտ ստեռլինգով երկու ֆուտբոլիստ գնեցին: Ախր, սա անտրամաբանական է. չէ որ "Չելսին" հայտարարել էր, որ հետևում է ֆինանսական "fair play"-ին":

Մեր կայքի կողմից հիշեցնենք, որ երեկ ուշ կեսգիշերին` տրանսֆերային պատուհանի վերջին օրը "Չելսին" աստղաբաշխական փողերով գնել էր  պորտու-գալական "Բենֆիկայի" բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզին և մերսիսայդյան "Լիվերպուլի" իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորեսին` ընդհանուր առմամբ ծախսելով մոտ 75 մլն ֆունտ ստեռլինգ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 425 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0