17:58 Վենգերը պատրաստ է 30 մլն եվրո վճարել Պեպեի համար | |
Ինչպես հայտնում է իսպանական AS պարբերականը, Լոնդոնի "Արսենալը" մտադիր է այս ամռանը ձեռք բերել Մադրիդի "Ռեալի" կենտրոնական պաշտպան Պեպեին, այն էլ Վենգերի թիմը պատրաստ է վճարել խաղացողի տրանսֆերային արժեքն ամբողջությամբ` 30 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական մի շարք այլ թիմեր, այդ թվում "Չելսին" ու "Մանչեսթեր Սիթին": Այդ ակումբները դեռևս հույս ունեն, որ նրանց կհաջողվի գնել Պեպեին, քանի որ ֆուտբոլիստը, ոչ մի կերպ չկարողանալով ընդհանուր հայտարարի գալ "Արքայական ակումբի" ղեկավարության հետ անձնական պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, վերջնականապես որոշել է հեռանալ Իսպանիայից: | |
|
Total comments: 0 | |