14:41 Վենգերը ցանկանում է խաղալ "Յունայթեդի" դեմ | |
Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը համոզված է, որ հաղթելով "Լեյտոն Օրիենտին" պատասխան հանդիպումում` անպայման կհաղթի "Յունայթեդին": Նշենք, որ "Յունայթեդն" արդեն գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում է և սպասում է իր մրցակցին: Ոչ ոքի խաղալով "Լեյտոնի" հետ` Միսյե Վենգերը հավաստիացնում է, որ իրենք մեծ պատասխանատվությամբ կմոտենան "Էմիրեյթսում" կայանալիք հանդիպմանը: Վենգերը նաև ավելացրել է, որ 1/4 եզրափակիչում իրենց սպասող թիմը այնպիսին է, որի դեմ խաղալը, առավել ևս հաղթելը, գեղագիտական հաճույք է պատճառում իրեն և իր խաղացողներին: Իսկ ինչ կարող ենք մենք ավելացնել. ևս մեկ անչափ գրավիչ հանդիպում` անգլիական խաղադաշտերում. նայեք և հաճույք ստացեք կաշվե գնդակի վարպետների խաղից:
| |
|
Total comments: 0 | |