Home » 2011 » Փետրվար » 20 » Վենգերը չի պատրաստվում բաժանվել Արշավինից և Ֆաբրեգասից
13:07
Վենգերը չի պատրաստվում բաժանվել Արշավինից և Ֆաբրեգասից
Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներին հավաստիացրել է, որ չի պատրաստվում բաժանվել իր առաջատար խաղացողներից. "Ֆաբրեգասը ունիկալ ֆուտբոլիստ է, նա չափազանց կարևոր նշանակություն ունի մեր թիմի համար, և մենք ցանկանում ենք նրան պահել մեր շարքերում: Մենք այժմ ֆինանսական խնդիրներ չունենք, և Ֆաբրեգասը մեզ համար ավելի կարևոր է, քան միլիոնավոր եվրոները` նրա համար վճարված":
Անդրադառնալով ռուս կիսապաշտպան Անդրեյ Արշավինին` Վենգերն ասել է. "Արշավինը վերջին շրջանում վատ օրեր էր ապրում, սակայն այժմ նա լավ մարզավիճակ է ձեռք բերել, և շուտով կնմանվի իսկական Արշավինին: Բացի դրանից Արշավինը ինձ շատ է դուր գալիս որպես մարդ: Նա շատ բաց անձնավորություն է, երբեք չի թաքցնում իր էմոցիաները և շատ պոզիտիվ է",- եզրափակել է ֆրանսիացի մասնագետը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 581 | Added by: mu | Rating: 5.0/4
Total comments: 0