Home » 2011 » Փետրվար » 7 » "Վեստ Բրոմվիչը" մարզչի կարիք ունի
21:45
"Վեստ Բրոմվիչը" մարզչի կարիք ունի
Անգլիական "Վեստ Բրոմվիչ" ակումբի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյին հեռացնելուց հետո այժմ հաղթող մարզչի կարիք ունի:  Ինչպես տեղեկացնում է անգլիական The Daily Mail թերթը, թիմի ղեկավարությունը մարզչի հիմնական թեկնածուներ է համարում երկու բրիտանացու` մեկը "Լիվերպուլի" նախկին մարզիչն է` Ռոյ Հոջսոնը, ով մեկ ամսից ավել է` գործազուրկ է, մյուսը` "Բլեքբեռնի" նախկին մարզիչ Սեմ Էլարդայսը:
Հավելենք, որ "Վեստ Բրոմվիչն" Անգլիայի Պրեմիեր լիգայում այսօրվա դրությամբ զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 392 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0