11:59 Վնասվածքների էպիդեմիան "Արսենալում" շարունակվում է | |
Անգլիական "Պրեմիեր լիգայում" երեկ կայացավ հետաձգված "Արսենալ"-"Սթոք
Սիթի" (1-0) հանդիպումը: Հանդիպմանը վնասվածքի պատճառով բացակայում էր
հարձակման առաջատար Ռոբին վան Պերսին: Իսկ ահա հանդիպման 14-րդ րոպեին
վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Սեսկ Ֆաբրեգասը: Ինչպես պարզվեց,
իսպանացու մկանը թեթևակիորեն ձգվել էր, սակայն Վենգերը չէր ցանկացել ռիսկի
դիմել: Առավել դժվար է վիճակը Թեո Ուոլկոտի դեպքում, ով Ուայթհեդի հետ
ընդհարվելու հետևանքով չկարողացավ շարունակել հանդիպումը: Առայժմ հայտնի
չէ, թե ինչ աստիճանի է անգլիացու վնասվածքը:
| |
|
Total comments: 0 | |