09:35 Խաղ հանուն դարպասի անառիկության | |
Ֆրանսիական Մարսելի "Վելոդրոմ" մարզադաշտում Դիդյե Դեշամի սաներն ընդունեցին Սըր Ալեքսի "կարմիր սատանաներին": Հանդիպումն, իրոք, հետաքրքիր ու դիտարժան պայքար էր խոստանում, թեև հենց խաղասկզբից էլ նկատվեց, որ երկու թիմերի համար էլ ավելի մեծ կարևորություն ունի սեփական դարպասն անառիկ պահելը: Մարսելցիների կազմում չէին խաղում թիմի առաջատարներ Վալբուենան, Ժինյակը և Ասպիլիկուետան, բայց "Մանչեսթերն" էլ զգալի կորուստներ ուներ. հանդիպմանը զանազան պատճառներով չէին կարող մասնակցել Ռիո Ֆերդինանդը, Լուիս Վալենսիա, Չժի Սուն Պարկը, Ռայան Գիգզը և Անդերսոնը: Երկրորդ խաղակեսը նույն սցենարով անցավ. երկու թիմերն էլ գրոհում էին թևերով, սակայն դեպի տուգանային հրապարակ կախված գնդակներին ոչ ոք չէր արձագանքում: Ռեմին մի քանի անգամ փորձեց անհանգստացնել "սատանաների" դարպասապահ վան դեր Սարին, բայց պաշտպաններն անձնազոհ էին գործում: Հանդիպման 54-րդ րոպեին էլ Լուչո Գոնսալեսի հոյակապ փոխանցումից հետո Բրանդաուն հարվածեց ուղիղ վան դեր Սարի վրա: Խաղավարտին էլ` ավելի ստույգ 82-րդ րոպեին, Նանին կարող էր հաղթանակ պարգևել իր թիմին, սակայն Բերբատովի փոխանցմանն ավելի շուտ արձագանքեց "Մարսելի" դարպասապահ Սթիվ Մանդանդան: Իսկ հանդիպման վերջին րոպեներին թիմերը թափ հավաքեցին ու փոխանակվեցին անարդյունք գրոհներով: Գոլազուրկ ոչ-ոքի, և ամեն ինչ կորոշվի "Օլդ Թրաֆֆորդում"` Մանչեսթերյան ամրոցում: Խաղի հերոսը. չկա մի խաղացող, ով իրեն գերազանց դրսևորեց ողջ խաղի ընթացքում, այդիսկ պատճառով էլ համեմատաբար կայուն խաղ ցուցադրած ֆուտբոլիստին էլ կընտրենք որպես խաղի լավագույնը: Այս մրցավեճում այդ պատվին կարժանացնենք "Կարմիր սատանաների" ավագ Նեմանյա Վիդիչին, ում ջանքերով էլ վան դեր Սարը ողջ հանդիպման ընթացքում իրեն հանգիստ ու ապահով էր զգում: Հ.Գ. Նման փակ խաղ այս տարի "Չեմպիոնների" լիգայում երևի թե չի եղել, սակայն պետք է հասկանալ նաև երկու թիմերին, ովքեր չէին ցանկանում մեծ ռիսկի դիմել` նախևառաջ մտածելով սեփական դարպասի անառիկության մասին: | |
|
Total comments: 0 | |