Home » 2011 » Փետրվար » 18 » Խաղի ժամանակ սպանվել է երկրպագու
22:40
Խաղի ժամանակ սպանվել է երկրպագու
Երեկ Ստամբուլի "Ինոնյու" մարզադաշտում "Եվրոպայի լիգայի" շրջանակներում կայացել էր 1/16 եզրափակչի "Բեշիքթաշ"-"Դինամո Կիև" հանդիպումը, որում հյուրերը հաղթել էին 4-1 հաշվով։

Հայկական Tert.am-ի փոխանցմամբ` խաղի ավարտին մարզադաշտին հարող տարածքում դեմքի և կոկորդի շրջանում ստացած կտրող գործիքի վնասվածքներով հայտնաբերվել է 37-ամյա Ուլքու Սունեթչին, ում անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։

Նշվում է, որ Սունեթչին ֆուտբոլային երկրպագու է։ Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։ Ոստիկանությունը ներկա պահին պարզում է՝ արդյո՞ք Ուլքու Սունեթչին ներկա է գտնվել այդ ֆուտբոլային հանդիպմանը։

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 450 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0