Home » 2011 » Փետրվար » 14 » Խոակին Բոգոսյանը խաղադաշտ է դուրս եկել
18:26
Խոակին Բոգոսյանը խաղադաշտ է դուրս եկել
Երեկ ավստրիական "Զալցբուրգն" իր հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել` պատրաստվելով նոր մրցաշրջանին:
Ավստրիական թիմի հակառակորդն է եղել Ինսբրուկի "Վակերը": Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Նշենք, որ այդ խաղի ավարտից 15 րոպե առաջ "Զալցբուրգի" կազմում դաշտ է դուրս եկել ուրուգվայահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը, սակայն հայազգի ֆուտբոլիստը այդ խաղում ոչնչով առանձնապես աչքի չի ընկել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 423 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0