Home » 2011 » Փետրվար » 24 » Յայա Տուրե. "Մենք կարող ենք գերազանցել նույնիսկ "Բարսելոնային""
08:11
Յայա Տուրե. "Մենք կարող ենք գերազանցել նույնիսկ "Բարսելոնային""
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" հենակետային կիսապաշտպան Յայա Տուրեն The Sun տաբլոիդին տված հարցազրույցում նշել է, որ ընդամենը մի քանի տարի անց "քաղաքաբնակները" կարող են հասնել կատալոնական "Բարսելոնային", Յայան նաև անդրադարձել է "Պրեմիեր լիգայում" տիրող մրցաշարային վիճակին. "Այսօր դժվար է մեզ համեմատել կատալոնական գերմեքենայի հետ: "Բարսելոնան" այժմ գտնվում է ամենավերին մասերում, իսկ նրանց կազմում խաղում են մի շարք թոփ մակարդակի տղաներ. Մեսսի, Չավի, Ինյեստա, Վիլյա, Ալվեշ... այս տղաներն ուղղակի հիանալի են միմյանց հասկանում: Մենք էլ վատ չենք խաղում, ու ակումբի ղեկավարությունն էլ իր հերթին կշարունակի նորանոր ֆուտբոլիստներով համալրել թիմը: Ուղղակի համոզված եմ` մի քանի տարի անց մենք կատալոնացիներից նույնիսկ ավելի լավը կդառնանք: Այն, ինչ հարկավոր է, միմիայն քրտնաջան աշխատանքն է, որի արդյունքում մենք անընդհատ առաջընթաց կունենանք: Ես չեմ հոգնում իմ եղբորը` Կոլոյին, ու ընտանիքիս մյուս անդամներին ասելուց, որ Մանչինին հզոր թիմ է կառուցում, մեզ հարկավոր է միայն օգնել նրան մեր աշխատանքով: Այս տարի մեր գլխավոր նպատակը "Չեմպիոնների լիգայի" ուղեգրի նվաճումն է, որն այնքան էլ հեշտ բան չէ Անգլիայում. նախ վերջին շրջանում "Լիվերպուլն" է վերակենդանացել, իսկ ահա "Չելսիի" մասին երբեք չի կարելի մոռանալ: Մրցաշրջանի ծանր ավարտ է սպասվում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 572 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0