Home » 2011 » Փետրվար » 1 » "Յունայթեդի" երկրպագուները լավագույնն են համարել Գիգզին
15:56
"Յունայթեդի" երկրպագուները լավագույնն են համարել Գիգզին
Վերջին վեց շաբաթվա ընթացքում անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" երկրպագուները քվեարկել են ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստի ընտրության համար:

"Կարմիր սատանաների" ֆուտբոլային պատմության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ներկայիս թիմի ուելսցի կիսապաշտպան Ռայան Գիգզը: Երկրորդ տեղն է զբաղեցրել  ֆրանսիացի հարձակվող Էրիկ Կանտոնան, որը ձայների փոքր քանակությամբ առաջ է անցել "մանկունիացիների" մեկ այլ լեգենդ Ջորջ Բեստից:

"Ես անչափ երջանիկ եմ, որ երկրպագուները հենց ինձ ընտրեցին: Դժվար է հավատալ դրան, քանի որ "Մանչեսթեր Յունայթեդում" մեծագույն ֆուտբոլիստներ են խաղացել",- ուելսցու խոսքերը մեջբերում է "Յունայթեդի" պաշտոնական կայքը:

Գիգզին է պատկանում նաև ակումբում ամենից շատ հանդիպումներ անցկացնելու ռեկորդը: Ռայանը մասնակցել է 859 խաղի և դարձել է 158 գոլի հեղինակ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 468 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0