Home » 2011 » Փետրվար » 21 » "Յունայթեդը" և "Չելսին" ընդդեմ Facebook-ի
14:27
"Յունայթեդը" և "Չելսին" ընդդեմ Facebook-ի
Ավելի ճիշտ կլինի ասել, որ թիմերը ոչ թե հենց սոցիալական կայքին են դեմ, այլ այն գործակալներին, ովքեր այս սոցիալական կայքի միջոցով կապվում են երիտասարդ ֆուտբոլիստների հետ և նրանց պայմանագրեր առաջրկում: Մանրամասնենք. ըստ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի, մինչև 16 տարեկանը լրացած ֆուտբոլիստների հետ պայմանագիր ստորագրելը արգելվում է: Եթե նախկինում տաղանդավոր պատանիների հետ գործակալները կապ էին հաստատում նրանց ծնողների միջոցով, ապա այժմ նրանք հեշտությամբ կապ են հաստատում սոցիալական կայքերի միջոցով` խոստանալով ոսկե ապագա:
Անգլիական թիմերը պայքար են ծավալում նման գործակալների դեմ, իսկ "Յունայթեդի" մանկապատանեկան թիմերում հատուկ հակաքարոզչություն է տարվում` նման դեպքերից խուսափելու համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 658 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0