20:13 "Յուվենթուսը" տուժում է մրցավարների գործողություններից | |
Երեկ կայացած "Յուվենթուս"-"Պալերմո" խաղից հետո (թուրինցիներն այդ հանդիպման ժամանակ պարտություն են կրել 2-1 հաշվով) թուրինյան թիմի գլխավոր մարզիչ Լուիջի դել Ներին հանդիպման հակահերոսներ է համարում միմիայն մրցավարներին. "Վերջին շրջանում իտալացի մրցավարները "Յուվենթուսի" նկատմամբ ամենահավանական որոշումներն են կայացնում: Մենք պարզապես մրցավարներից հարգանք են պահանջում: Չգիտեմ, մրցավարը պարզապես չտեսավ, թե չցանկացավ տեսնել "Պալերմոյի" թույլ տված սխալը, որը կարող էր 11 մետրանոցի հանգեցնել: Որոշ տուգանայիններ և 11 մետրանոցներ վերջին շրջանում այնքան ակնհայտ էին, որ հնարավոր չէր դրանք չտեսնել: Սա ուղղակի ծաղր է": | |
|
Total comments: 0 | |