Home » 2011 » Փետրվար » 15 » Զլատան Իբրահիմովիչ. "Ես շահամոլ չեմ"
18:57
Զլատան Իբրահիմովիչ. "Ես շահամոլ չեմ"
Իտալական "Միլանի" շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ նախորդ ամռանը բանակցություններ է վարել անգլիական "Մանչեսթեր Սիթիի" գործակալների հետ: Սակայն արդյունքում շվեդը մերժել է "քաղաքաբնակներին", քանի որ չէր ցանկանում այդ ակումբում խաղալ "միայն շահի համար":
Շվեդն ասել է. "Նախորդ ամռանը ես մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել "Սիթիի" ներկայացուցիչների հետ: Նրանք հիանալի նախագիծ էին կազմել, սակայն ես այն ֆուտբոլիստներից չեմ, որոնք այնտեղ գնում են միայն փողի համար: Ես շահամոլ չեմ և ինձ համար կարևոր է, թե ինչ ապագա ունի թիմը և ինչ հնարավորություններ են նրանում ինձ սպասվում առջևում: Այս առումով "Սիթին" ինձ չէր համապատասխանում: Կարծում եմ, որ երկու տարի անց "քաղաքաբնակները" գրանդ ակումբ կդառնան, բայց ես չեմ կարող սպասել: Ես հիմա ցանկանում եմ գրանդ ակումբում խաղալ, երբ գնտվում եմ կարիերայիս բարձրակետում: Այդ պատճառով ես նախընտրեցի տեղափոխվել "Միլան":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 425 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0