08:06 Անգլիայում շարունակվում է Boxing Day-ը | |
Երեկ ուշ երեկոյան ավարտվեց անգլիական պրեմիեր լիգայի հերթական տուրը: Կայացավ 7 հետաքրքիր ու դիտարժան հանդիպում:
"Վեստ Բրոմվիչը", սեփական հարկի տակ խաղալով, 3:1 հաշվով զիջեց "Բլեքբեռնին", "Սթոք Սիթին" ու "Սանդերլենդը" միևնույն 2:0 հաշվով սեփական հարկի տակ պարտվեցին համապա-տասխանաբար "Ֆուլհեմին" ու "Բելքփուլին": "Մանչեսթեր Սիթին", շնորհիվ իր իտալացի ծագող աստղ Մարիո Բալոտելլիի իրականացրած հեթ-տրիկի ու պաշտպան Լեսքոթի գեղեցիկ հարվածի, 4:0 խոշոր հաշվով հաղթեց "Ասթոն Վիլլային" ու այժմ գտնվում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում` հավասար միավորներ ունենալով առաջատարի` իր համաքաղաքացիների հետ, որոնք հանդիպման վերջին վայրկյանին ձեռքից բաց թողեցին շատ կարևոր հաղթանակ "Բիրմինհեմի" հետ մրցավեճում` 1-1: Լոնդոնյան "Տոտենհեմը", 2-0 հաշվով հաղթելով "Նյուքասլին", բարձրացավ 4-րդ հորիզոնական` շրջանցելով "Չելսիին": 20-րդ տուրի վերջին խաղում խաղաղ դաշն կնքեցին "Վեստ Հեմն" ու "Էվերտոնը"` 1-1: | |
|
Total comments: 0 | |