08:06 Անփոխարինելիներ չկան | |
Գերմանական «Վոլֆսբուրգը», որն առաջիկա ձմռանն արդեն կարող է զրկվել իր հիմնական հարձակվողից` Էդին Ջեկոյից, վաղուց փնտրտուքների մեջ է: Եթե Ջեկոն գնա «Մանչեսթեր Սիթի», որը նրա համար պատրաստ է վճարել մոտ 35 մլն ֆունտ, ապա գերմանական «գայլերի» կազմը կարող է համալրել «Կայզերսլաուտերնի» խորվաթ հարձակվող Սրջան Լակիչը: Հիշեցնենք, որ 27-ամյա խորվաթը թիմում արդեն խաղում է երկու տարի և այդ ընթացքում աչքի է ընկել 30 անգամ: Ընթացիկ մրցաշրջանում նրա հաշվին կա 11 գոլ Բունդեսլիգայի 16 խաղերի ընթացքում: Ինչպես հայտնում են գերմանական թերթերը, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Վեսթ Հեմը» և Իսպանիայի առաջնության ակումբներից մի քանիսը: | |
|
Total comments: 0 | |