Home » 2010 » Դեկտեմբեր » 27 » Աշխարհի 2010թ.-ի ամենաթանկ ֆուտբոլիստները հայտնի են
22:33
Աշխարհի 2010թ.-ի ամենաթանկ ֆուտբոլիստները հայտնի են

Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները հաշվարկող գերմանական հայտնի կայքը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների հերթական ցանկը: Ըստ այդ ցանկի ամենաթանկը "Բարսելոնայի" արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին է, 2-րդը Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի հարձակվող Կրիստիանո Ռոնալդոն է, և այսպես շարունակ: Այդ ցուցակում տեղ են գտել 4 "Բարսելոնայի" ֆուտբոլիստ, 3 Մադրիդի "Ռեալի" ֆուտբոլիստ, 2-ական ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են Իտալիայի և Գերմանիայի առաջնություններում, 4 ֆուտբոլիստ Անգլիայի առաջնությունից: Լավագույն 15 ֆուտբոլիստների ընդհանուր գումարը կազմում է 803 մլն եվրո, որը 73 մլն եվրոյով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Աշխարհի ամենաթանկ 15 ֆուտբոլիստների ցուցակը հետևյալն է.

1. Լիոնել Մեսսի (Բարսելոնա) - 100 միլիոն եվրո

2. Քրիստիանո Ռոնալդո (Ռեալ) - 90 միլիոն եվրո

3. Անդրես Ինյեստա (Բարսելոնա) - 60 միլիոն եվրո

4. Ուեյն Ռունի «Մանչեսթեր Յ.) - 55 միլիոն եվրո

5. Սեսկ Ֆաբրեգաս, (Արսենալ) - 55 միլիոն եվրո

6. Դավիդ Վիլյա (Բարսելոնա) - 50 միլիոն եվրո

7. Ֆերնանդո Տորես (Լիվերպուլ) - 50 միլիոն եվրո

8. Խավի (Բարսելոնա) - 50 միլիոն եվրո

9. Կակա (Ռեալ) - 45 միլիոն եվրո

10. Ֆրանկ Ռիբերի (Բավարիա) - 45 միլիոն եվրո

11. Ուեսլի Սնեյդեր (Ինտեր) - 45 միլիոն եվրո

12. Սթիվեն Ջերարդ (Լիվերպուլ) - 42 միլիոն եվրո

13. Արիեն Ռոբեն (Բավարիա) - 40 միլիոն եվրո

14. Գոնսալո Իգուաին (Ռեալ) - 38 միլիոն եվրո

15. Դանիելե Դե Ռոսսի (Ռոմա) - 38 միլիոն եվրո

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 617 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0