Home » 2010 » Դեկտեմբեր » 31 » Այժմ էլ "ՊՍԺ"-ն է ուզում գնել Ռոնալդինյոյին
08:31
Այժմ էլ "ՊՍԺ"-ն է ուզում գնել Ռոնալդինյոյին

Երեկ տեղեկացրել էինք "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հայտարարության մասին, ըստ որի ակումբը պատրաստ է Ռոնալդինյոյին վաճառել այն թիմին, որը կվճարի նրա համար առնվազն ութ միլիոն եվրո:

Այդ հայտարարությունից հետո արդեն գտնվել է ակումբ, որը պատրաստ է բրազիլացու համար վճարել այդքան գումար: Խոսքը ֆրանսիական "ՊՍԺ"-ի մասին է, որտեղ ժամանակին հանդես է եկել Ռոնալդինյոն:

Այդ տեղեկության մասին հայտնել է Դինյոյի եղբայրը, որը նաև նրա գործակալն է: Նա նշել է, որ "ՊՍԺ"-ն արդեն պաշտոնական առաջարկ է ներկայացրել "Միլանին":

Հավելենք, որ "Միլանը" ցանկանում է բաժանվել ֆուտբոլիստից, սակայն "Գրեմիոն", ուր ցանկանում է գնալ Ռոնալդինյոն, ի վիճակի չէ վճարել ութ միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Ռոնալդինիոն "ՊՍԺ"-ում հանդես է եկել 2001-2003 թթ., ուր անցկացրել է 55 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 549 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0