08:00 Բարեգործական խաղ հանուն Աֆրիկայի | |
Մադրիդի "Վիսենտե Կալդերոն" մարզադաշտում կայացավ "Չեմպիոնները Աֆրիկայի համար" խորագիրը կրող ընկերական հանդիպում իսպանական "Լա Լիգայի" աստղերի և "Աֆրիկյան ֆուտբոլի" աստղերի միջև: "Աֆրիկա Յունայթեդը"
գլխավորում էր Ժոզե Մոուրինյոն: Հանդիպմանը ներկա էր 40.000-ից ավել երկրպագու: Այս բարեգործական խաղն անցավ տոնական մթնոլորտում, ու գոլերն էլ շուտ եկան: 14-րդ րոպեին Կանուտեն խախտեց կանոնները տուգանային հրապարակում, ու 11 մետրանոց նշակետին մոտեցավ Սերխիո Ռամոսը: 1-0 հօգուտ "Լա Լիգայի" թիմի: Խաղի 19-րդ րոպեին "Լա Լիգայի" թիմում փոփոխություն եղավ. Կասիլյասը փոխարինեց դարպասապահ Ռիկարդոյին: «Ռեալի» դարպասապահը ողջույնի արժանացավ մարզադաշտի կողմից ու կանգնեց դարպասում` դառնալով թիմի առաջատարներից մեկը: Կասիլյասը կատարեց մի քանի փայլուն սեյվեր Կանուտեի ու Բոատենգի, Սոնգո´Օ-ի հարվածներից հետո ու նույնիսկ մեկ անգամ հետ մղեց 100 տոկոսանոց գոլային մի հարված: Խաղակեսի ընթացքում նա փոխարինվեց, ու ստացավ էլ ավելի բուռն ծափահարություններ: Կալու Ուչեն 37-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2-0 հօգուտ "Լա Լիգայի" աստղերի` գրավելով Պալոպի դարպասը: Երիտասարդ Կանալեսը շատ լավ տպավորություն գործեց առջևի գծում ու Ուչեին գոլային փոխանցում կատարեց հենց նա: Երկրորդ կեսում Մոուրինյոյի գլխավորած թիմը արթնացավ, ու Վոկասոն 59-րդ րոպեին ուժեղ հարվածով գնդակն ուղարկեց Ջոելի պաշտպանած դարպասը: 72-րդ րոպեին Քուինին հավասարեցրեց հաշիվը, ու երբ թվում էր, թե խաղը ոչ-ոքի կավարտվի, «Էլչեի» հարձակվող Բոդիպոն հաշիվը դարձրեց 3-2 հօգուտ "Աֆրիկա Յունայթեդի": Խաղից ստացված մոտ 800.000 եվրո շահույթն ուղղվելու է մոտ 70.000 մալիացի երեխաների կրթության հարցը լուծելու համար, որը իրականացվելու է "ՅՈՒՆԻՍԵՖ"-ի ու "Նելսոն Մանդելայի" հիմնադրամի կողմից, բացի այդ էլ կրթական համալիր է կառուցվելու Կանուտեի հիմնադրամի միջոցներով: | |
|
Total comments: 0 | |