Home » 2010 » Դեկտեմբեր » 25 » "Բարսելոնան" ընդդեմ "Մանչեսթեր Յունայթեդի" 2011թ.-ի ամռանը
16:25
"Բարսելոնան" ընդդեմ "Մանչեսթեր Յունայթեդի" 2011թ.-ի ամռանը
Իսպանական "Բարսելոնան" հայտարարել է այն ակումբների ցուցակը, որոնց հետ 2011թ.-ի ամռանը կանցկացնի ընկերական հանդիպումներ: Ըստ այդ ցուցակի 2011թ.-ի հուլիսի 30-ին Ամերիկայում կկայանա "Բարսելոնա"-"Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպումը, որը սպասվում է, որ կլինի շատ խոստումնալի: "Բարսելոնը" ընկերական հանդիպումներ կունենա նաև իտալական "Միլանի" և մեքսիկական "Ամերիկայի" հետ: Հիշեցնենք, որ "կապտանռնագույններն" ու "կարմիր սատանաները" կարող են հանդիպել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, քանի որ երկու ակումբներն էլ անցել են 1/8 եզրափակիչ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 564 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0