19:34 Բուֆոնն արդեն մարզվում է... | |
Իտալիայի հավաքականի և թուրինյան "Յուվենթուսի" դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ծանրագույն վնասվածքից հետո այսօր իր առաջին մարզումն անցկացրեց թիմի հետ և, հավանաբար, Իտալիայի Ա Սերիայի ընդմիջումից հետո կմասնակցի իր ակումբի հանդիպումներին: Հիշեցնենք, որ Բուֆոնն արդեն երկար ժամանակ է ինչ ապաքինվում է ՀԱՀ-ում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ստացած վնասվածից: Նրա վնասվածքն այնքան լուրջ էր, որ ստիպված էր ենթարկվել վիրահատության: | |
|
Total comments: 0 | |