Home » 2010 » Դեկտեմբեր » 29 » Դե Խեան կփոխարինի՞ Վան դեր Սարին
20:10
Դե Խեան կփոխարինի՞ Վան դեր Սարին
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" չի դադարում իր վետերան դարպասապահ Վան դեր Սարին արժանի փոխարինող փնտրելուց:
Մի քանի օր առաջ "սատանաների" ներկայացուցիչները հայտարարեցին, թե հետաքրքրվում են "Լիվերպուլի" դարպասապահ Պեպե Ռեյնայով, բայց այսօր պարզ դարձավ, որ գլխավոր թեկնածուն Մադրիդի "Ատլետիկոյի" 20-ամյա դարպասապահ Դավիդ Դե Խեան է:
Երիտասարդ դարպասապահին շատ է հավանում "կարմիրների" մարզիչ Սըր Ալեքսը, և պատրաստ է մոտ 20 մլն եվրո վճարել տաղանդավոր տղայի համար. այս մասին նշում է անգլիական Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ ուղիղ 2 ամիս առաջ Դե Խեան նոր պայմանագիր կնքեց "Ատլետիկոյի" հետ, համաձայն որի թիմում կմնա մինչև 2015թ., իսկ խաղացողի հրաժարագինը 30 մլն եվրո է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 586 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0