Home » 2010 » Դեկտեմբեր » 29 » Դեշամն ուզում է գնել Մուտուին
19:25
Դեշամն ուզում է գնել Մուտուին
Ֆրանսիական «Մարսելը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Ֆիորենտինայի» հարձակվող Ադրիան Մուտուին. այս մասին տեղեկացնում է Sportal կայքը:

Ֆրանսիական ակումբի մարզիչ Դիդյե Դեշամը վաղուց է հետևում ռումինացի հարձակվողին և մտադիր է ուժեղացնել թիմում մրցակցությունը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆից առաջ:

«Մարսելը» մտադիր է Մուտուի համար մոտ երեք միլիոն եվրո առաջարկել "մանուշակներին": Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակվողին ձեռք բերելու փորձ է կատարել թուրքական «Գալաթասարայը», սակայն գործարքն ի վերջո չի կայացել:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 615 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0