08:23 Երիտասարդի աճին հետևում են շատերը, այդ թվում և "Ռեալը" | |
Մադրիդի «Ռեալը» հայտնի է տաղանդավոր արգենտինացիների նկատմամբ իր հետաքրքրու-թյամբ ու հիմա աչք է դրել «Բոկա Խունիորսի» ծագող աստղ Սերխիո Արաուխոյի վրա: 18-ամյա հարձակվողը «Բոկայի» կազմում փայլուն խաղ է ցույց տալիս: «Ռեալն» ու «Բոկա Խունիորսը» ջերմ հարաբերությունների մեջ են ու արդեն մեկ անգամ իրար հետ տրանսֆեր են իրականացրել` «Ռեալ» է տեղափոխվել Ֆերնանդո Գագոն: Այն ժամանակ «Ռեալը» գնեց ևս երեք արգենտինացի տաղանդավոր խաղացողներ ի դեմս Էզեկյել Մունյոսին (կենտրոնական պաշտպան), Գոնսալո Կաբրերային (աջ եզրային) ու Ֆրանկո Ֆրագապանեին (հարձակվող): Արդեն 2009 թվականին Արաուխոն հաստատել է, որ իրենով հետաքրքրվում է «Ռեալը». "Ճիշտ է, որ նրանք հետաքրքրվում են ինձանով, ու ես շատ ուրախ եմ, բայց նախ ես պետք է «Բոկայում» ցույց տամ, որ արժանի եմ «Ռեալ» տեղափոխվելուն": Այդ օրվանից հետո նրա խաղը միայն ու միայն աճում է: Նա 2009 թվականին արդեն նշել է իր նորամուտը «Բոկայի» հիմնական թիմում, իսկ արդեն այս մրցաշրջանը նա սկսել է որպես առաջին թիմի անվիճելի անդամ: «Արսենալ դե Սարանդիի» հետ խաղում հենց նա դարձավ թիմի փրկիչը` 3 խաղացողի անհավանական ձևով շրջանցելով ու դառնալով միակ գոլի հեղինակը խաղում: Առաջնության վերջին 4 խաղերը նա անցկացրել է որպես մեկնարկային կազմի խաղացող Մարտին Պալերմոյի հետ միասին: Իսկ միջազգային ասպարեզում Արաուխոն դարձել է 3 գոլի հեղինակ Մ-17 տարեկանների Հարավային Ամերիկայի առաջնությունում, բացի այդ էլ նա շատ գոլեր հեղինակեց Նիգերիայում անցկացված աշխարհի առաջնությունում, երբ փայլում էին նաև կանտերանոներ Սարաբիան ու Մորատան: «Ռեալը» գիտի, որ խաղացողին գնել ցանկանալու դեպքում առավելություն կունենա այլ թիմերի նկատմաբ, որոնց սկաուտները արդեն իսկ շատ ակտիվորեն աշխատում են, այնպես որ մինչև հունվարի 20-ը կարող է որոշվել խաղացողի ճակատագիրը: Խաղացողի համար մղվող պայքարը հեշտ չի լինելու: | |
|
Total comments: 0 | |