08:13 Եթե գնա` ապա միայն "Չելսի" | |
Քանի դեռ Իտալիայում քննարկում են Կակայի «Ինտեր» տեղափոխվելու հավանականությունը, Անգլիայում արդեն խոսում են Կակայի և «Չելսիի» միջև եղած պայմանավորվածության մասին: Daily Mail թերթին տրված հարցազրույցում իտալացի գործակալ Էռնեստո Բրոնզետին ասել է. "Ես միակ իտալացին եմ, ով լավ ճանաչում է Ֆլորենտինո Պերեսին: Ես խոսել եմ նրա հետ 2 օր առաջ և 90% հավանականությամբ կարող եմ ասել, որ Կական կտեղափոխվի ոչ թե «Ինտեր», այլ «Չելսի»": Նույն Բրոնզետին նշել է."«Ռեալը» Կակային չէր վաճառի 50 միլիոնից ցածր գումարով, իսկ «Չելսին» առաջարկում է հենց 50 միլիոն»: Հիշեցնենք, որ Կական "Արքայական ակումբ" տեղափոխվել է 63 միլիոն եվրոյով: Նշենք նաև, որ «Չելսիի» հետաքրքրությունը սկսեց այն ժամանակից, երբ անգլիական ակումբը գլխավորեց Կառլո Անչելոտին: Այս առիթով «Ինտերի» մարզիչ Լեոնարդոն նշել է. "Իմանալով Կակային` կարող եմ ասել, որ նա Մադրիդից չի հեռանա: Ես նրա հետ շատ եմ զրուցում, և մենք շատ բաներում գործընկերներ ենք, ու գիտեմ, որ նա իր ապագան տեսնում է միայն «Ռեալում»": | |
|
Total comments: 0 | |