Home » 2010 » Դեկտեմբեր » 20 » Ինչ շշուկներ են շրջանառվում Եվրոպայում
20:17
Ինչ շշուկներ են շրջանառվում Եվրոպայում
Այս հոդվածում ցանկանում ենք անդրադառնալ մի քանի սենսացիոն ասեկոսեների.
*** Այսօրվա ամենասենսացիոն լուրերըը ստացվեցին Իտալիայից: Նախ իտալական ԶԼՄ-ներից մեկը գրեց, թե "Ինտերի" գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը հեռացվել է ակումբից, քանի որ ուլտիմատում էր ներկայացրել ակումբի նախագահ Մասիմո Մորատտիին` պահանջելով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնել 3 թոփ մակարդակի խաղացողների: Բայց արի ու տես, որ սխալ ինֆորմացիա տարածում են նույնիսկ ամենահայտնի թերթերը` լսարանի ուշադրությունը գրավելու համար: Այս բանը պարզ դարձավ, երբ մի քանի ժամ առաջ Բենիտեսը մամուլի ասուլիս հրավիրեց` քննարկելու իր թիմի հաղթանակն Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ: Այս ժամանակ էլ նա լրագրողներին հայտնեց, որ ոչ մի հեռացում էլ չի եղել, դա լրագրողների հորինածն է, բայցև ավելացրեց, որ ինքը վստահ չէ, թե Աշխարհի ակումբային չեմպիոնի կոչման նվածումն ապահովագրել է իր ապագան "Ինտերի" մարզչի պաշտոնում:
Մենք կարծում ենք, որ այս իրարանցումն ինչ-որ չարագուշակ ելք կարող է ունենալ Ռաֆայի համար:
*** Ինչպես հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը, Մադրիդի "Ատլետիկոն" այսօր գնել է բրազիլական "Կորինտիանսի" կիսապաշտպան Էլիաս Մենդեսին` վճարելով մի կլորիկ գումար: Համաձայն կնքված պայմանագրի` Մենդեսն "Ատլետիկոյում" կխաղա մինչև 2015թ.:
Հ.Գ. Մենդեսի ծառայություններով հետաքրքրվում էին նաև մի շարք այլ եվրոպական
հայտնի թիմեր, բայց իսպանացիները շատ ավելի արագ գտնվեցին:
*** Այսօր Goal.com հայտնի էլեկտրոնային ֆուտբոլային կայքը մի հետաքրքիր նյութ տեղադրեց լուրեր բաժնում, որտեղ նշված էր, թե իտալական "Սամպդորիայի" հարձակվող Անտոնիո Կասսանոն տեղափոխվում է "Միլան": Մի քանի ժամ շարունակ այս լուրը պաշտոնապես չէր հաստատվում, բայց քիչ առաջ "Միլան" սպորտային տնօրեն Ադրիանո Գալիանին հանդես եկավ պաշտոնական տեղեկատվությամբ` հայտարարելով, որ իրենք 3.5 տարվա նախնական պայմանագիր են կնքել 28-ամյա Կասսանոյի հետ, ում տարեկան աշխատավարձը կկազմի 2.8 մլն եվրո, որը զգալիորեն քիչ է այն գումարից, որը նա ստանում էր "Սամպդորիայում":
Հուսանք Անտոնիոն կգտնի իր նախկին խաղն Ալեգրիի ընկերախմբում:
*** Գնելով Կասսանոյին` "Միլանը" կարծես թե հաստատում է այն խոսակցությունը, թե Ռոնալդինյոն լքում է թիմը: Ամենահավանական տարբերակն անգլիական "Մանչեսթեր Սիթին" է, որը պատրաստ է բրազիլացուն տալ աստղաբաշխական աշխատավարձ և 3 տարվա պայմանագիր:
Այժմ որոշում կայացնելու հերթը Ռոնալդինյոյինն է, ով  այս մրցաշրջանում ընդամենը 10 հանդիպման է մասնակցել` այն  էլ փոխարինման դուրս գալով հանդիպման վերջին րոպեներին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 544 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0