19:31 Կական եթե հեռանա էլ, ապա կլինի "Չելսիում", ոչ թե "Ինտերում" | |
Բավականին հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Կակայի մենեջեր Էռնեստո Բրոնզետին: Նա հայտարարել է, որ եթե Կական հեռանա "Արքայական" ակումբից, ապա կգնա "Չելսի", այլ ոչ թե "Ինտեր", սակայն այժմ "Ռեալում" նրա հեռանալու հարցը չի քննարկվում: Նա նշել է, որ Ֆլորենտինո Պերեսը` մադրիդյան ակումբի նախագահը, բարկացած է "Ինտերի" քաղաքականության վրա, և ոչ մի տրանսֆեր էլ չի իրականանա: «Միակ իտալացին եմ, որ շատ լավ ճանաչում եմ Պերեսին: Նա մի քիչ քմահաճ է և չի ընդունում, երբ կորցնում է իրեն, ինչպես հիմա Կակայի պարագան է: Նույնը կասեմ Մայկոնի և Միլիտոյի վերաբերյալ. նրանք չեն գնա "Ռեալ": Ինտերն ունի հզոր մրցակից, որը "Չելսին" է: Եթե Կական հեռանա ամռանը, ապա՝ 90% հավանականությամբ "Չելսի" կմեկնի»: | |
|
Total comments: 0 | |