20:08 Կասիլյասը Մյուլլերին հրավիրում է "Ռեալ" | |
Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը գերմանական "Bild" թերթին տված հարցազրույցում գովել է Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի "Բավարիայի" ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերին: "Ռեալի" դարպասապահի խոսքերով, ինքն ուրախացել էր, երբ իմացել էր, որ Մյուլերը չի խաղա Իսպանիայի դեմ 2010թ-ի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի ժամանակ: "Մյուլերը Գերմանիայի հավաքականի
լավագույն խաղացողներից մեկն է: Անգլիայի և Արգենտինայի հավաքականների դեմ
խաղում Թոմասը ցուցադրեց, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել մրցակիցների
համար: Նրա բացակայությունն այդ խաղում մեզ համար հաջողություն էր: Չեմ
բացառում, որ նա կարող էր գոլ խփել մեզ: Խոստովանում եմ, որ ես շատ
ուրախացա, երբ իմացա նրա որակազրկման մասին",-ասել է Կասիլյասը և հավելել, որ կցանականար մի օր "Ռեալում" տեսնել Մյուլլերի պես վարպետի: | |
|
Total comments: 0 | |