Home » 2010 » Դեկտեմբեր » 29 » Մակեդան լքո՞ւմ է "Յունայթեդը"
19:10
Մակեդան լքո՞ւմ է "Յունայթեդը"
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իտալացի երիտասարդ հարձակվող Ֆեդերիկո Մակեդան կարող է կարիերան շարունակել հայրենի Իտալիայում. նշում է Football Italia-յի թղթակիցներից մեկը: 19-ամյա ֆուտբոլիստը գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսինց թույլտվություն է ստացել մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալական հիմունքներով տեղափոխվել այլ ակումբ, որպեսզի խաղային փորձ ստանա:
Տաղանդավոր հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են իտալական մի շարք ակումբներ, որոնց թվում են «Ինտերը», «Յուվենտուսը» և «Լացիոն»: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Մակեդայի իրավունքների ամբողջական վաճառքի մասին խոսք չի գնում, քննարկվում են միմիայն վարձավճարային հիմունքները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 620 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0