Home » 2010 » Դեկտեմբեր » 29 » "Միկային" ընդառաջեցին
08:39
"Միկային" ընդառաջեցին
ArmSport.am մարզական կայքը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկելիք «Համագործակցության գավաթի» խաղարկության մեկնարկային խաղում այդ մրցաշարի նորեկ «Միկան» առաջին խաղում հանդիպելու է Լատվիայի «Սկոնտոյի» հետ: Նախապես որոշված էր, որ այդ հանդիպումը պետք է կայանար տեղական ժամանակով ժամը 13-ին: Սակայն «Միկան» Սանկտ Պետերբուգ է մեկնելու հենց խաղի օրը, հետևաբար հայկական ակումբը խնդրանքով դիմել է մրցաշարի կազմակերպիչներին` խաղն ավելի ուշ անցկացնելու խնդրանքով:
Մրցաշարի կազմակերպիչներն ընդառաջել են հայկական թիմին և հանդիպման ժամանակը տեղափոխել ժամը 21-ին: Այս մասին հայտնել է «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը:


       

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 632 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0