Home » 2010 » Դեկտեմբեր » 30 » "Միլանը" նոր Կակա է գտել Արգենտինայից
19:05
"Միլանը" նոր Կակա է գտել Արգենտինայից

Իտալական "Միլանը" գտել է իր "նոր Կակային"՝ հանձին արգենտինական ֆուտբոլի նորահայտ աստղ 18-ամյա երիտասարդ Էրիկ Լամելայի: Իտալական ակումբը համաձայնության է եկել արգենտինական "Ռիվեր Փլեյթ" ակումբի ղեկավարության հետ և 15 միլիոն եվրոյի դիմաց "Սան Սիրոյի" ապագա «բնակիչ» դարձրել Լամելային, հետագայում տրանսֆերի գնին կարող է կցվել ևս 5 մլն եվրո:

Էրիկ Լամելան իր տարիքային խմբում ամենախոստումնալից ֆուտբոլիստն է ոչ միայն Արգենտինայում, այլ նաև ողջ Լատինական Ամերիկայում: Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց այս տարի "Ռիվեր Փլեյթի" հիմնական կազմում, որի պատճառով էլ եվրոպական մեծ թվով թիմեր ցանկություն էին հայտնել նրան տեսնելու իրենց կազմում:

Սակայն "Միլանին" հաջողվել է առաջ ընկնել բոլորից և համաձայնության գալ արգենտինական կողմի հետ, որի արդյունքում Լամելան գալիք ամռանն արդեն կտեղափոխվի "Միլան":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 646 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0