Home » 2010 » Դեկտեմբեր » 30 » Ուզո՞ւմ եք գնել Ռոնալդինյոյին. վճարեք 8 մլն եվրո
19:23
Ուզո՞ւմ եք գնել Ռոնալդինյոյին. վճարեք 8 մլն եվրո

Վերջերս իտալական լրատվական կուլիսներում շարունակ խոսակցություններ են պտտվում բրազիլական ֆուտբոլի աստղ Ռոնալդինյոյի անվան շուրջ:

Բրազիլական "Գրեմիոն" և Ռոնալդինյոն նախօրոք համաձայնության էին եկել, որպեսզի ֆուտբոլիստն իր կարիերան շարունակի այդ ակումբում: Սակայն "Միլանի" ղեկավարությունը չցանկացավ համաձայնել այն պայմաններին, որոնք առաջ էր քաշել Ռոնալդինյոն. մասնավորապես, նա ցանկանում էր, որ "Միլանը" ժամանակից շուտ պայմանագիրը խզեր, ու որպես փոխհատուցում էլ վճարեր 3.2 միլիոն եվրո:

Այս հարցի շուրջ "Միլանի" դիրքորոշման մասին տեղեկություններ է հաղորդել ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին: Նա "Football Italia"-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ռոնալդինյոյի տրանսֆերի խնդրին և ասել, որ Ռոնալդինյոյին ձեռք բերելու համար ցանկացած ակումբ պետք է վճարի առնվազն ութ միլիոն եվրո:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 617 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0