Home » 2010 » Դեկտեմբեր » 30 » Պաստորե. "Դեռևս 21 տարեկան եմ և ցանկանում եմ դեռ մնալ իմ ակումբում"
19:30
Պաստորե. "Դեռևս 21 տարեկան եմ և ցանկանում եմ դեռ մնալ իմ ակումբում"

Իտալական "Պալերմոյի" հարձակվողական ոճի կիսապաշտպան Խավիեր Պաստորեի տպավորիչ խաղն նրա վրա է կենտրոնացրել եվրոպական մի շարք անվանի ակումբների հետաքրքրասիրու-թյունը:

Խավիեր Պաստորեն Արգենտինայում վերջերս տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իրենով հետաքրքրված են ֆուտբոլային այնպիսի գրանդներ, ինչպիսիք են "Բարսելոնան", Մադրիդի "Ռեալը" և "Չելսին":

«Հաստատում եմ "Բարսելոնայի", "Ռեալի" և "Չելսիի"՝ իմ նկատմամբ ունեցած հետաքրքրության փաստը, սակայն դեռևս պատրաստ չեմ տեղափոխվել այդպիսի մեծ ակումբներ: Ինձ լավ եմ զգում Պալերմոյում: Դեռևս 21 տարեկան եմ և ցանկանում եմ դեռ մնալ իմ ակումբում»,- մասնավորապես ասել է Պաստորեն:  

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 568 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0