Home » 2010 » Դեկտեմբեր » 20 » Սնեյդերը կարող է ուժեղացնել "Չելսին"
20:56
Սնեյդերը կարող է ուժեղացնել "Չելսին"
Ինչպես տեղեկացնում է անգլիական The Sunday Mirror պարբերականը, "Չելսիի" սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է մի քանի խաղացողների գնել, որոնք կուժեղացնեն "Արիստոկրատներին": Սպասվում է, որ այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ "Չելսիի" գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակումբի սեփականատիրոջը կներկայացնի ցանկալի խաղացողների իր ցուցակը, որտեղ առաջին հորիզոնականում իտալական "Ինտերի" հոլանդացի փլեյմեյքեր Ուեսլի Սնեյդերի անունը կլինի: Թեև Սնեյդերը վերջերս է երկարաձգել իր պայմանագրի ժամկետը, բայց դոն Կառլոն կարծում է, թե կկարողանա համոզել հոլանդացուն հայտնվել իր թիմում: Սնեյդերի տրանսֆերային ներկայիս գինը տատանվում է 25-35 մլն եվրոյի սահմաններում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 513 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0