Home » 2010 » Դեկտեմբեր » 25 » Սուրբ ծնունդից առաջ եկավ Լեոնարդոն
07:13
Սուրբ ծնունդից առաջ եկավ Լեոնարդոն
Իտալական "Ինտերի" սեփականատեր Մասիմո Մորատտին ասել էր, թե Ռաֆա Բենիտեսին փոխարինած մարզչի անունը հայտնի կլինի միայն Սուրբ ծննդյան տոներից հետո: Այսօր քրիստոնյա կաթոլիկները ողջ աշխարհում նշում են Քրիստոսի ծնունդը, իսկ "Ինտերն" էլ իր պաշտոնական կայքում տեղադրել է հետևյալ մաղթանքն իր երկրպագուներին. "Այսուհետ, մինչև 2012թ. հունիսի 1-ը մեր ակումբի գլխավոր մարզիչը կլինի բրազիլացի մասնագետ Լեոնարդոն, ով հայտնի է "Միլանում" ունեցած իր ելույթներով: Նա մեկ տարի առաջ մեր քաղաքը ներկայացնող մեկ ուրիշ թիմի գլխավոր մարզիչն էր, բայց այսօր մերն է: Աջակցեք նրան ու օգնեք շուտ հարմարվելու մեզ":
Հ.Գ. Շնորհավորում ենք բոլոր ինտերիստաներին նոր մարզիչ ունենալու կապակցությամբ, բայց ցավում ենք Բենիտեսի համար, ում համար դեռ ավելի շատ են փակ դռները, քանի որ ներկայումս ոչ մի թոփ թիմ մարզիչ փոխելու մտադրություն չունի:
 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 578 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0